|
Փոխարժեքներ
11 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 404.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.3579 |
| GBP | ⚊ | £ 484.06 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղու վերագործարկման շուրջ բանակցությունները, որոնք վարում է համատեղ աշխատանքային խումբը, վերածվում են ավելի լայն գործընթացի: Այսօր Արարատ Միրզոյանը փաստացի հաստատեց, որ Երևանն ու Անկարան ոչ միայն տրանսպորտային հաղորդակցություն են վերականգնելու, այլև պատրաստվում են ուսանողական փոխանակումներին և կրթաթոշակային ծրագրերին:
Զուգահեռ՝ թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ ցամաքային սահմանի բացումը կարող է տեղի ունենալ արդեն մինչև հունիսյան ընտրությունները: Տեղեկությունը չի հերքվում Երեւանի կողմից:
Քաղաքական փորձագետները նշում են. իշխանությունը, զգալով ընտրողների աճող անվստահությունը, փորձում է ընտրություններից առաջ «հերթական հաջողությունը» ներկայացնել որպես դիվանագիտական ձեռքբերում: Սակայն իրականում խոսքը գնում է ռազմավարական ենթակառուցվածքների հանձնման մասին՝ առանց անվտանգության երաշխիքների: