Միասին կարող ենք
կարևոր
787 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-22 21:20
Քաղաքական

«Դուք ցույց տվեցիք արցախյան ուղղամտությունն ու համարձակությունը»․ Բագրատ Սրբազանի նամակը` Արմինե Մոսիյանին

«Դուք ցույց տվեցիք արցախյան ուղղամտությունն ու համարձակությունը»․ Բագրատ Սրբազանի նամակը` Արմինե Մոսիյանին

Սրբազան պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ Սրբազանի նամակը` Արմինե Մոսիյանին կալանավայրից։

«Ամբողջ սրտով և սիրով իմ զորակցությունը, օրհնությունը, գնահատանքը և շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, որ արցախյան ուղղամտությանն ու համարձակությանը հատուկ, այսօր ուղղակիորեն վերստին մերկացրել եք չարիքին և իր էությունը:

Աստծո կամոք թե' Ձեր զավակը, և թե' մենք բոլորս կվերադառնանք Արցախ` մեր հարազատ և անկրկնելի Տուն-Հայրենիքը:

Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը:

Բյուր օրհնություն Ձեզ, իմ հրաշալի Արցախահամ, Արցախաբույր, Արցախացած քույր:

Չե'մ մոռանալու հանուն Քեզ, Հայաստան,

Չե'մ ներելու հանուն Քեզ, Արցախ...

Հաղթանակն այլընտրանք չունի...

Սիրով և աղոթքով`

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան»։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տվել և գոռգոռացել 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա։