կարևոր
403 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-31 17:17
Հասարակություն

Մեր երկրում հանցագործներ չկա՞ն, այս երկրում հանցագործություն չկա՞, բացի՝ հոգևորական լինելուց. Տեր Մովսեսին նույնպես հրավիրել են ՔԿ

Քննչական կոմիտեում այսօր հարցաքննվել է նաև Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղ Տեր Մովսես քահանա Սահակյանը։

Հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում Տեր Մովսեսը մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է։

«Ես որոշում կայացնող մարմին չեմ, որ ինձ այս հարցով կանչել են հարցաքննության։ Մեր երկրում հանցագործներ չկա՞ն, մենք պիտի գա՞նք այստեղ, Միքայել Սրբազանը պետք է գա՞ր, Արագածոտնի թեմի 12 քահանաները, էս երկրում հանցագործություն չկա՞, սա հակաեկեղեցական շարժման շրջանակում է»,– ասաց հոգեւորականը։

Նշենք, որ այսօր հարցաքննության են կանչվել նաև Սյունյաց և Գուգարաց թեմի առաջնորդները։