|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը հույս ունի, որ կորոնավիրուսի առաջացրած տնտեսական ճգնաժամը աղետ լինելուց բացի, կարող է ՀՀ տնտեսությունն ավելի դինամիկ զարգացնելու շանս հանդիսանալ: Մանասերյանն այս մասին ասաց ասուլիսի ընթացքում՝ ներկայացնելով 2020թ. առաջին կիսամյակում տնտեսության արձանագրած ցուցանիշները:
«Միջազգային Fitch Ratings ռեյտինգային գործակալությունը Հայաստանի երկարաժամկետ ռեյտինգների կանխատեսումը «կայուն»-ից «բացասական» է դարձրել: Այս պայմաններում պահպանել տնտեսական կայունությունը, նույնպես լուրջ ձեռքբերում կլինի: Մենք հույս ունենք, որ համավարակը, որը դիտվում է, որպես «կորոնատնտեսական ճգնաժամ», աղետ լինելուց բացի, կարող է ՀՀ-ի համար լավ շանս հանդիսանալ ավելի դինամիկ զարգացնելու իր տնտեսությունը, եթե մեզ հաջողվի տարանջատել բացասական ազդեցությունները, որ գալիս են համավարակից, ներքին տնտեսական խնդիրներից»,- ասաց Մանասերյանը:
Տնտեսագետը նշեց, որ չնայած այս տարվա առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշների մեծ մասը բացասական են, Եվրասիական տնտեսական միության առանձին երկրների հետ ապրանքաշրջանառության մեջ Հայաստանը պահպանում է բավական շոշափելի ծավալներ, որը կարելի է Հայաստանի համար ձեռքբերում համարել:
Թաթուլ Մանասերյանը նշեց, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով տնտեսության տարբեր ոլորտների վրա դրված սահմանափակումների հանվելուց հետո, ծառայության և որոշ այլ ոլորտներում Հայաստանը կունենա որոշակի տնտեսական աշխուժություն: