|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Հրապարակը» գրում է․ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում է, իր ամերիկյան հանդիպումներից լուսանկարներ է հրապարակում։ Նրա մտերիմներից մեկը մեզ ասաց, որ այցի գլխավոր նպատակը Վարդան Ղուկասյանի՝ Դոգի փաստաբանական խմբի հետ հանդիպելն է: Իրավաբան Մարուքյանը որոշել է աջակցել Ղուկասյանի ազատության գործին: Իսկ մայիսի 27-ին նրա գործով դատական նիստ կա։ Մարուքյանը նաեւ Լաս Վեգասից է լուսանկար հրապարակել, որտեղ կայանալու է Դոգի դատը։ Վերջին շրջանում քաղաքական շրջանակներում խոսում են, որ ԼՀԿ ղեկավարը քաղաքական ֆորմատի փնտրտուքների մեջ է եւ դիրքավորվել է այն դաշտում, որում Դոգն էր՝ մերժելով ե՛ւ նախկիններին, ե՛ւ ներկաներին։ Նա իր լայվերից մեկում Դոգին է պաշտպանել` նրան գրեթե իրեն հավասար քաղաքական գործիչ սարքելով: Մեզ հետ զրույցում Մարուքյանը հերքեց տեղեկությունը՝ սուտ է, Դոգի հետ կապված չէ իր այցը։