|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հրապարակ թերթը գրում է.
«ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի 11 անդամից 5-ը ներկայացրել է ՀՀԿ-ն՝ Գևորգ Կոստանյան (նախագահ), Արփինե Հովհաննիսյան, Ռուստամ Մախմուդյան, Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյան և նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան: ԲՀԿ-ին 3 տեղ է հասնում՝ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան, Սերգեյ Բագրատյան, Գևորգ Պետրոսյան: Ուշագրավ է «Ելք»-ի կազմը:
Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովում աշխատելու հավակնություն է ունեցել իրավաբան էդմոն Մարուքյանը, սակայն խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը մինչև վերջին պահը ձգել է, ապա ներկայացրել «ՔՊ» անդամներ Ալեն Սիմոնյանի և Հովիկ Աղազարյանի թեկնածությունները՝ ևս մեկ անգամ հավաստելով, որ դաշինք այլևս չկա: Ի դեպ, քանի որ «ՔՊ»-ն դեմ էր հանձնաժողովի ստեղծմանը, ամենայն հավանականությամբ, նրա ներկայացուցիչները չեն մասնակցի աշխատանքներին: Իսկ ՀՅԴ-ի թեկնածուն Սպարտակ Սեյրանյանն է»,-գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: