|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանություններն ինտենսիվ քննարկում են հերթական քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։ Խոսքը վերաբերում է Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն ուսումնասիրելու թեմային: Ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, նոր ստեղծվելիք քննիչ հանձնաժողովն իր կազմով, առավել ևս գործառույթներով էականորեն ոչնչով չի տարբերվելու մինչ այդ գոյություն ունեցող հանձնաժողովներից և նպատակ է ունենալու ապահովել հերթական շոուն, մեղքը հեռացնել Փաշինյանից ու այլ մեղավորների հետ կապված հանրային կարծիք ձևավորել:
Սրան ընդառաջ իշխանությունն իր ամբողջ քարոզչամեքենայով լծված է համապատասխան տեղեկատվական ֆոն ապահովելու գործին: Մասնավորաբար, մերձիշխանական որոշ շրջանակներ սկսել են ինչ-որ դավադրապաշտական տեսություններ հորինել, թե իբր ինչ-ինչ գործարքներ են կատարվում հայաստանյան իշխանությունների թիկունքում, մի խոսքով՝ զբաղված են «մութ սենյակում կատու փնտրելով»՝ հիմնականում կապված արցախցի պաշտոնյաների ու պատգամավորների հետ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, սրանով փորձ է արվում հանրային կարծիք ձևավորելու, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ իշխանությունների հնարավոր գործողությունները արդարացնելու համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում