|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թշնամի երկրի արտգործնախարարությունը պնդում է, որ Ադրբեջանը մտադիր չէ անտեսել Հայաստանի Սահմանադրության մեջ մնացած «տարածքային պահանջները» (չակերտները՝ խմբ․), ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա տարբեր կառույցները պահպանելու փորձերը։
Ինչ վերաբերում է «պատերազմական հանցագործությունների», «էթնիկ զտումների», «խոշտանգումների» և այլ «ծանր հանցագործությունների» համար մեղադրվող հայ գերիներին ազատ արձակելու կոչերին, հիշեցնում ենք, որ նրանց գործերը դիտարկվում են միջազգային և ազգային օրենսդրության շրջանակներում, ինչը Ադրբեջանի իրավունքն ու պարտականությունն է»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ագրեսոր երկիրը նշում է, որ եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է առկա հումանիտար խնդիրների լուծմամբ, ապա պետք է ապահովի ադրբեջանցիների՝ «իրենց տները» վերադառնալու իրավունքը, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրի առաջին պատերազմում անհայտ կորած մոտ 4000 ադրբեջանցիների ճակատագրի մասին և հանձնի ականապատ տարածքների քարտեզները։