|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Հայաստան- ՄՄ. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով ՀՀԿ երկրորդ համաժողովի ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան իր ելույթում նշեց, որ տպավորված է ՀՀ կառավարությունով: Ըստ նրա` ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը և համաժողովի քննարկվող թեման զուգադիպում է Եվրասիական ինտեգրման գաղափարի 20-ամյակին, իսկ գաղափարի հեղինակը Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևն է եղել:
«Երբ Ղազախստանի նախագահը առաջ քաշեց Եվրասիական ինտեգրացիայի գաղափարը, ԱՊՀ մնացած նախագահները անտարբեր էին այդ գաղափարի նկատմամբ` համարելով այն ռոմանտիկ: Բայց երբ երազանքները ճիշտ են լինում և բխում են ժողովրդի շահերից, դրանք մի օր իրականանում են»,- ասաց Տատյանա Վալովայան` հույս հայտնելով, որ Հայաստանը շատ շուտով կավարտի անդամագրությանն ուղղված բոլոր աշխատանքները՝ դառնալով ՄՄ լիարժեք անդամ:
Անդրադառնալով այն հարցին, որ ընդհանուր սահմանների բացակայությունը կարող է անհնար դարձնել ՀՀ անդամակցությունը ՄՄ-ին, նա կարծիք հայտնեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ժամանակակից աշխարհում ընդհանուր սահմանների առկայությունը պարտադիր չէ ինտեգրացիոն գործընթացների համար: