|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը միաձայն ընտրվեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Ընտրությունը տեղի ունեցավ հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի արտահերթ նիստում:
«Սանդիկովի թեկնածությունն առաջարկել է քաղաքական մեծամասնությունը: Այլ առաջարկներ չկան: Դեմ, ձեռնպահ չկա: Պարոն Սանդիկովն այսուհետ հանձնաժողովի փոխնախագահն է»,- ասաց հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությա անդամ Միքայել Մելքումյանը:
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին փոխնախագահ Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին վայր էր դրել պատգամավորական մանդատը և նշանակվել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: