|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ, օգոստոսի 30-ին գումարեց անդրանիկ արտահերթ նիստը:
Օրակարգը հաստատելուց հետո Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրեց, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը գրավոր դիմել եւ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունը: Պատգամավոր Ելենա Կիրակոսյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը:
Թադեւոս Ավետիսյանը ներկայացրեց հանձնաժողովում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ իր տեսլականը:
Քվեարկության արդյունքում Թադեւոս Ավետիսյանն ընտրվեց ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Քննարվեց եւ հաստատվեց նաեւ հանձնաժողովի աշխատակարգը: