|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ Մինսկում Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի ղեկավարների հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է լուծարել Եվրասիական տնտեսական ընկերակցությունը. հայտնում է РИА Новости-ն:
«Այդ կազմակերպությունը մեզ հարկավոր չէ, այն հաստատ պետք է լուծարվի»,- ասել է նա: Նազարբաևի խոսքերով՝ համանման կանոններով երկու զուգահեռ կազմակերպությունները հարկավոր չեն:
Փոխարենը Նազարբաևն առաջարկել է Թուրքիայի միջոցով ընդլայնել Մաքսային միությունը: Նազարբաևը բացատրել է իր դիրքորոշումն այն բանով, որ արտասահմանում իրեն հաճախ հարցնում են` «մենք ստեղծում ենք ԽՍՀՄ՞, թե՞ ինչ-որ բան Ռուսաստանի շուրջը»:
«Միգուցե ընդունենք Թուրքիային, մեծ երկիր է, և բոլոր խոսակցություններին էլ վերջ կդրվի»,- ասել է նա: