|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում առաջարկել է Ադրբեջանին որպես դիտորդ հրավիրել ԵԱՏՄ։
Նազարբաևը նիստին մասնակցում է որպես խորհրդի պատվավոր նախագահ։
«Ես սրտանց ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատումը երկար տարիների անկումից հետո: Կարծում եմ, որ մենք բոլորս այդպես ենք մտածում», - ասաց նա:
Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որը ներառում է Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, Մոլդովան. Ուզբեկստանը և Կուբան դիտորդ երկրների կարգավիճակ ունեն։