|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարության այսօրվա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց «Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության կարգը»: Սույն կարգով կարգավորվում են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների մասնակցության հետ կապված հարաբերությունները:
Փորձաքննվող անձի համաձայնության կամ ցանկության դեպքում ապահովվում է հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը բժշկասոցիալական փորձաքննության գործընթացին՝ որպես դիտորդ` ապահովելով այդ գործընթացի հրապարակայնությունն ու թափանցիկությունը:
Նպատակն է բժշկասոցիալական փորձաքննության մարմինների աշխատանքների հրապարակայնության ապահովումը, հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության ապահովումը բժշկասոցիալական փորձաքննության գործընթացին՝ որպես դիտորդ, ԲՍՓ մարմինների կողմից փորձաքննվող անձանց նկատմամբ կայացվող որոշումների օբյեկտիվության և թափանցիկության ապահովումը:
Որոշման ընդունումը կնպաստի բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու մարմինների կողմից կայացվող որոշումների օբյեկտիվության բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը, բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի բարելավմանը: