|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հանրային տարածքներ կան, որ ժամանակին Երևանի քաղաքապետարանը տվել է վարձակալության, բայց դրանք հանրային տարածքներ են, այդտեղ ոչ թե պետք է լինեն շինություններ, այլ կանաչ տարածքներ՝ մարդկանց զբոսնելու համար։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի հերթական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ես շատ ուրախ եմ, որ արդեն տեղեկանում եմ, որ որոշ տարածքներ վերադառնում են Երևանի քաղաքապետարան: Ուզում եմ տեղեկացնել, որ կոնկրետ մի որոշ հատվածի մասին է խոսքը՝ Օպերայի շրջակայքի, այդ շինությունները ամենայն հավանականությամբ քանդելու ենք և այդտեղ ստանանք ավելի կանաչ և մարդկանց համար հասանելի ընդհանուր օգտագործման տարածք»,- ասաց Ավինյանը: