|
Փոխարժեքներ
13 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
«Հրապարակ»-ը գրում է․
«Գրել էինք, որ իրավապահները խուզարկություն իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Հրապարակ»-ին ասացին, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի 4 աշխատակից է ձերբակալվել, որոնցից 3-ը՝ պաշտոնատար:
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը և նրա տեղակալները՝ կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակում:
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը»։