|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, որ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար Երևանը պետք է կատարի ութ պայման։
Նա այդ պայմանները հնչեցրել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց բանավեճի ժամանակ։ Այս մասին հայտնում է Интерфакс-Азербайджан-ը։
Ըստ նրա՝ «Հայաստանը պետք է. կատարի միջազգային իր պարտավորությունները, Ադրբեջանի տարածքից ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերը, վերադարձնի Ադրբեջանի դեռևս «օկուպացված» ութ սահմանամերձ գյուղերը, դադարեցնի և զերծ մնա տարածքային պահանջներից, անօրինական գործողություններից և ապատեղեկատվությունից, վերջ դնի ականային ահաբեկչությանը, լույս սփռի մի քանի հազար ադրբեջանցիների ճակատագրի վրա, որոնք անհետացել են հակամարտության ընթացքում, փոխհատուցի Ադրբեջանին պատճառված վնասը, բարեխղճորեն վարի բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման և երկու պետությունների միջև սահմանի սահմանազատման շուրջ»։