|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայտնի դարձավ, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու համար։
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ սա նշանակում է՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու, կառույցը հեղինակազրկելու Հայաստանի արտաքին քաղաքական կարեւորագույն վեկտորներից մեկը կասկածի տակ դնելու քաղաքականությունը շարունակվում է։
«Իշխանությունը չի բացատրում՝ արդյո՞ք այս քայլը հաշվարկված էր։ Ուղղակի խայտառակություն է, երբ տելեգրամյան ինչ-որ մի ալիքով տարածվող լուրը հետո արտգործնախարարությունը մեկ նախադասությամբ հաստատում է։ Հայաստանի հասարակությունը իրավունք ունի իր անվտանգության կարեւոր բաղադրիչներից մեկի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված, անվտանգային հարցերի հետ կապված պարզաբանում ստանալ, որը, ցավոք, չկա։ Սա հերթական անգամ վտանգում է մեր անվտանգային համակարգը»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում