|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՌԱՀ անդամների պարտականություններն են հետևել, որ հեռուստաընկերությունները ՀՀ-ում գործող օրենքները չխախտեն, մնացած ոչ մի բանի հետ նրանք գործ չունեն: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Այստեղ եկել, ելույթներ եք ունենում, մարդկանց պետք չէ թյուրիմացության մեջ գցել, թե վաղվանից սերիալներն ու վատ հաղորդումներն արգելելու են, չկա նման բան: Ասում եք՝ որակյալ մշակույթ, որակյալ գիտություն, բայց դա կառավարության գործառույթն է, ՀՀ կառավարությունը որևէ մշակութային հաղորդման համար գումար չի տվել, այլ, մարդկանց աչքին թոզ փչելու համար, մեկն իր գարաժում պանիր է արտադրում, ներկայացնում են որպես բիզնեսի խոշորագույն օրինակ»,- ասաց նա:
Պատգամավորն անդրադարձավ նաև լրագրողներին ուղղված՝ իշխանական պատգամավորների ելույթներին՝ կոչ անելով լրագրողներին տեր կանգնել իրենց իրավունքներին: