|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱՄՆ Կոնգրեսը վավերացրել է դաշնային ծախսերի մասին օրինագիծը, որի համաձայն՝ 60 մլն դոլարի օգնություն կհատկացվի Հայաստանին, ևս 2 մլն դոլար՝ Արցախին:Տեղեկությունը թվիթերի իր էջում հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնը։
«Ուրախ եմ, որ դաշնային ծախսերի օրինագիծը ներառում է աննախադեպ 60 միլիոն դոլար տնտեսական օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախին՝ ականազերծման աշխատանքների համար։ Սա կօգնի Հայաստանին ամրապնդել իր տնտեսական զարգացումը, էներգետիկ անկախությունը և օրենքի գերակայությունը»,-գրել է նա: