|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրաքը զգուշացրել է Թուրքիային, որ թույլ չի տա Քուրդիստանի նավթը Թուրքիայի տարածքով համաշխարհային շուկա հասցնել. հայտնում է taraf.com-ը: Այս համաձայնագիրը որպես «սպառնալիք» մեկնաբանած Իրաքին ԱՄՆ-ը աջակցություն է ցուցաբերել:
«Այդ գործընթացը շարունակվում է: Ոչ մի արգելք չկա: Իրաքը տարեկան 100 միլիարդ դոլար եկամուտը պետք է 300-ի հասցնի, որը հնարավոր է միայն փոխանցելու և բաշխելու միջոցով»,- ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:
Հիշեցնենք, որ Իրաքի վարչապետի մամլո խոսնակ Մուսավին ասել էր. «Բաղդադում Թուրքիայի դեսպանին տեղեկացրել ենք, որ դեմ ենք Քուրդիստանի հետ գազատարի գործարկման պայմանագրի կնքմանը: Եթե նման պայմանագրի կնքում տեղի ունենա, Բաղդադ-Անկարա հարաբերությունները խիստ կլարվեն»: