Այս ճակատագրական օրերին բոլորիս անհրաժեշտ է միասնական լինել և բռունցքվել աշխարհի բոլոր անկյուններում, հատկապես Հայաստանում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԵՊՀ ուսանող Եղեգնի Բաբայանը։
«Ուզում եմ, որ Գևորգը և մյուս նահատակները վերևից տեսնեն, որ իրենց տեսակը շարունակողներն այստեղ կանգնած են և պայքարում են»,-ասաց նա։
Եղեգնին ուղերձ հղեց հզոր հայրենիք ունենալու պատգամով ապրող բոլոր երիտասարդներին՝ գալ Ֆրանսիայի հրապարակ։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը մայիսի 2-ից անհնազանդության ակցիաներ է անում Երևանում ու մարզերում։ Ֆրանսիայի հրապարակը փակ է վրաններով, որտեղ գիշերում են ցուցարարները։
Մանրամասն՝ տեսանյութում․