|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
WhatsApp մեսենջերի բետա տարբերակում փոխվել է չաթի ցուցակի ինտերֆեյսը, հայտնում է WABetaInfo պորտալը։
Մասնավորապես, նոր կոճակ է հայտնվել, որը նախատեսված է չաթերի ֆիլտրման համար։ Ներկայումս հասանելի է չորս ֆիլտր՝ չընթերցված հաղորդագրություններ, կոնտակտների ցանկից օգտատիրոջ հետ չաթեր, նամակագրություն անհայտ համարների հետ եւ խմբեր:
Գործառույթն արդեն հասանելի է WhatsApp Business-ում Android-ով եւ iOS-ով բիզնես էջերի համար: Դեռ հայտնի չէ, թե կոճակը երբ կհայտնվի մեսենջերի հիմնական տարբերակում։
Մեսսենջերը կունենա նաեւ խմբային հարցումներ ստեղծելու հնարավորություն։ Դրանցում կարելի է 2-ից մինչեւ 12 պատասխանի տարբերակ ավելացնել:
Արտաքին տեսքն ու քվեարկություններ ստեղծելու եղանակը դեռ չեն բացահայտվում։ Հաղորդվում է, որ դրանք կաջակցեն թափանցանց կոդավորման ֆունկցիան, եւ երրորդ կողմերից ոչ մեկը չի իմանա քվեարկության բովանդակության մասին։