|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր՝ մարտի 10-ին, ժամը 10:35-ին իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակիչ՝ 1971թ. ծնված Սուրեն Արկադիի Բաղդասարյանը տեղափոխվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վիրավորի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, այնուհետև հետագա հետազոտության նպատակով տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն: Վիրավորվածի մոտ առկա է գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում:
Բժիշկները վիրավորի վիճակը գնահատում են բավարար: