Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.91 |
EUR | ⚊ | € 450.85 |
RUB | ⚊ | ₽ 4.9133 |
GBP | ⚊ | £ 528.33 |
GEL | ⚊ | ₾ 141.33 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը տեսաուղերձ է հրապարակել՝ ուղղված ուկրաինացիներին, որում ընդգծել է «նրանց անհավանական վճռականությունն ու քաջությունը»։
«Ուկրաինացի ժողովո՛ւրդ, թույլ տվեք միայն ասել, որ դուք ոգեշնչում եք աշխարհին։ Մենք դա զգում ենք աշխարհի բոլոր անկյուններում: Մենք տեսնում ենք ձեր անհավանական քաջությունը, ձեր տոկունությունը, ձեր վճռականությունը: Դա ոգեշնչող է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Բլինքենի խոսքով՝ ուկրաինացիներն ամրապնդում են Արևմուտքի հավատը ժողովրդավարության, ազատության, ագրեսիան հաղթելու՝ աշխարհի կարողության նկատմամբ:
«Մենք դա հաստատում ենք, քանի որ դուք եք հաստատում դա։ Դուք ցույց եք տալիս դա, ցույց եք տալիս ամբողջ աշխարհին։ Եվ ամբողջ աշխարհը ձեզ հետ է: Պահպանեք հավատքը, մենք նույնը կանենք: Եվ վերջում մենք ու դուք հաղթելու ենք»,- ասել է նա։