|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Անավարտ թռիչք... «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը և արդի հայ արվեստագետները համատեղ կազմակերպել են «Անավարտ թռիչք…» խորագիրը կրող բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին ժամը 19:00-ին Հայաստանի նկարիչների միության երրորդ հարկի ցուցասրահում:
Ցուցահանդեսը տևելու է մինչև սեպտեմբերի 22-ը: Միջոցառման ողջ հասույթն ուղղվելու է «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին, որի գլխավոր նպատակն է կլինիկական դեղագիտության զարգացումը Հայաստանում: Ցուցահանդեսը նվիրված է Արցախյան երկրորդ գոյամարտում անմահացած հերոսների հիշատակին` հանձին կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի:
Չարաբաստիկ պատերազմը խլեց հայ ազգի լավագույն սերունդը. սերունդ, որ կրկին ու կրկին պիտի ականջալուր դարձներ աշխարհին ՀԱՅԻ մասին ՝սերունդ, որի արյան գնով գծվեց մեր խաղաղության սահմանը: Այսօր մենք պետք է շարունակենք արարել, ստեղծագործել և միշտ բարձր պահել ՀԱՅ լինելու կոչումը Հավերժ փառք և խոնարհում: