|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 3-ին, ժամը` 12:00-18:00, Երևանի Հյուսիսային պողոտայում կկազմակերպվի հուշանվերների և գրքերի ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Ցուցահանդես-վաճառքին կմասնակցեն ՀՀ թանգարանները` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները:
Թանգարանների մեկ այլ նախաձեռնությամբ աշխատակիցները համախմբվում են թանգարանների բացօթյա տարածքներում և գործում գլխարկներ զինվորների համար, որոնք ոգեշունչ մաղթանքներով մոտ օրերս կուղարկվեն առաջնագիծ: