|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ Պետդումայի շենքում նոյեմբերի 14-ին կայացել է «Հիշողություն. ժամանակի միջով» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որը նվիրված է Ազգային միասնության օրվան և պատմում է Հրաչյա Պողոսյանի անունը կրող պետերբուրգյան բարեգործական հիմնադրամի լայնածավալ գործունեության մասին. հայտնում է radichesti.ru-ն:
Ցուցահանդեսը հիմնադրամի և նրա նախագահ Հրաչյա Պողոսյանի երկարատև բարեգործական աշխատանքի ցուցադրությունն է, որն ուղղված է Հայրենական մեծ պատերազմի հերոսների և իրադարձությունների մասին պատմական հիշողության պահպանմանը, հոգևոր կապերի ամրապնդմանը, սոցիալական նշանակության ծրագրերին աջակցությանը: