|
Փոխարժեքներ
11 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 404.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.3579 |
| GBP | ⚊ | £ 484.06 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստեղծվել է թեժ գիծ, որի միջոցով ամբողջ ընթացքում ստացվել է ընտրացուցակների վերաբերյալ 319 զանգ. դրանցից 309-ը եղել են տեղեկատվական բնույթի: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, ԿԸՀ-ում կայացած ասուլիսի ժամանակ նշել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Արա Մկրտչյանը:
«Փորձը ցույց է տվել, որ բոլոր ընտրությունների ժամանակ բարձրաձայնվում, քննարկվում, նաև որոշ դեպքերում շահարկվում է մահացած մարդկանց տվյալների առկայությունը: Հարկ եմ համարում նշել, որ, ՀՀ օրենսդրության համաձայն, անձը բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից մահվան հիմքով հանվում է սահմանված կարգով մահն իրավասու մարմնում գրանցելու դեպքում: Շատ են դեպքերը, երբ անձի մահվան տեղեկատվությունը հասու չի լինում իրավասու մարմին: Օրինակ՝ երբ անձը մահացել է օտարերկրյա պետությունում»,- ասաց Մկրտչյանը: