|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
44-օրյա պատերազմի հետեւանքով Ադրբեջանում գերեվարված անձինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին:
Հարազատների հետ կապի այս միջոցն առաջին անգամ է գործարկվել: Ադրբեջանում պահվող հայերին հնարավորություն է ընձեռվել նաեւ հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ:
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն է տրվել այն անձանց, որոնց գերության փաստն Ադրբեջանը հաստատել է, ու որոնց Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից պարբերաբար այցելում են:
Զառա Ամատունին հույս է հայտնել, որ այս ձեւաչափը կրկին կարողանալու են կիրառել, քանի դեռ մարդիկ անազատության մեջ են: Թե քանի գերի է տեսահաղորդագրություն փոխանցել, կառույցից պարզել չի հաջողվել: