|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իսպանիայում մի շարք պաշտոնյաներ ստացել են սպառնալիքով նամակներ, որոնց ծրարներում եղել են փամփուշտներ: AP-ի հաղորդմամբ՝ այդպիսի նամակներն ուղարկվել են փոստի միջոցով երկրի ներքին գործերի նախարարին, քաղաքացիական գվարդիայի ոստիկանության տնօրենին եւ ծայրահեղ ձախակողմյա քաղաքական կուսակցության առաջնորդին:
Նամակներում անանուն հեղինակները պահանջում են, որ երեք պաշտոնատար անձինք հեռանան զբաղեցրած պաշտոններից. դրանցում եղել են նրանց ու նրանց հարազատների կյանքի ուղղված սպառնալիքներ:
United We Can Party կուսակցության ղեկավար Պաբլո Իգլեսիասը Թվիթերում հրապարակել է լուսանկար, որում երեւում է, որ ծրարում կա չորս փամփուշտ: Իգլեսիասը վերջերս հեռացել էր Իսպանիայի փոխվարչապետի պաշտոնից եւ ներկայում առաջադրվում է որպես իր կուսակցության հիմնական թեկնածու Մադրիդում առաջիկա տարածաշրջանային ընտրությունների ժամանակ:
«Դուք թույլ եք տվել մահանալ մեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին: Ձեր կինը, ձեր ծնողներն ու դուք դատապարտված եք մահապատժի: Ձեր ժամանակը սպառվում է»,-ասված է նամակում:
«Դուք ունեք տասն օր հրաժարական տալու համար: Մեզ ծաղրելու ժամանակն ավարտվել է, Ազգային ոստիկանություն, Քաղաքացիական գվարդիա»,-ասված է նամակում: Ներքին գործերի նախագահը համակարգում է ոստիկանության երկու մարմինները: