|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մենք կարծում ենք, որ քաղաքական հետապնդումն ակներեւ է՝ ըստ Yerkir.am-ի դատարանում իր ելույթում ասաց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ իր եւ մյուսների գործով դատական նիստին։
Նա նշեց, որ ակնհայտ է, որ կողմնակալ վերաբերմունք կա:
Դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ նա կարծիք հայտնեց, որ, որպես պաշտպանող կողմ, իրենք ասում են՝ սա քաղաքական հետապնդման արդյունք է:
«Իսկ ո՞վ ասաց, որ մենք չենք կարող դրա մասին ասել: Ինքնաբացարկի վերաբերյալ տեսակետի ներկայացումը կարող է նաեւ քաղաքական բաղադրիչ պարունակել: Չէ որ նա պետք է հիմնավորումներ ներկայացնի: Բացի այդ, դատավորի կողմից սահմանված ժամկետները սահմանափակում են արտահայտվելու հնարավորությունը: Եվ դա քաղաքական հետապնդման արդյունք է: Եթե Գեւորգյանն արտահայտվեր, որոշ մարդիկ երեւի կհարցնեին Ձեզ, թե ինչու դա թույլ տվեցիք: Եվ Ձեր գործողությունները քաղաքական հետապնդման շարունակություն են: Մարդկային տեսանկյունից դա սխալ մոտեցում է»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Ավելի վաղ ներկայացրել էինք Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի մոտեցումները։
Մանրամասն՝ տեսանյութում․