|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հիմա արդեն պետք է լինի լիարժեք ըմբռնում, որ մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մեջ քաղաքական որևէ բաղադրիչ չկա: «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետն ընդգծեց՝ եթե այդ գործում լիներ քաղաքական բաղադրիչ, Ռոբերտ Քոչարյանն այսօր ազատության մեջ չէր լինի: «Սա չի նշանակում, որ եթե նա վաղը լինի կալանքի տակ, կստացվի, որ կա քաղաքական կոմպոնենտ»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունեցել 2008թ. մարտի 1-ին, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ: «Եվ այն փաստական հանգամանքները, որ կան, գոյություն ունեն, որոնց տիրապետում են վարչապետին կից օպերատիվ մարմինները, կարծում եմ, որ նոր լույս կսփռեն ակնհայտի վրա: Կարծում եմ, որ չի կարող լինել որևէ կասկած, որ որևէ գործի մեջ քաղաքական կոմպոնենտ կլինի»,- հավելեց Փաշինյանը:
Նա շեշտեց, որ ինքն իր համար անձնական խայտառակություն կհամարի, որ Հայաստանում իր ղեկավարած կառավարության օրոք քաղբանտարկյալներ լինեն: