|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ղրղզստանի Սահմանադրական ժողովը պահպանել է ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակը: Այս մասին ճեպազրույցում ասել է Սահմանադրական ժողովի «Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները» բաժնի ղեկավար Նուրլան Շերիպովը:
Ըստ նրա՝ ղրղզերեն լեզուն կմնա որպես պետական լեզու, իսկ ռուսերենը՝ հանրապետության պաշտոնական լեզու: Շերիպովը հավելել է, որ առաջարկներ կային նաև անգլերեն լեզվին կարգավիճակ տալու վերաբերյալ: «Մենք համարում էինք, որ այս մասում Սահմանադրության ձևակերպումը նույնը կմնա»,- բացատրել է բաժնի ղեկավարը:
Նոյեմբերի 26-ին ՂրղզստանիՍսահմանադրական ժողովի անդամ Սադիրդին Տորալիևը առաջարկել էր Սահմանադրությունից հանել ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակի մասին դրույթը: