Փոխարժեքներ
19 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Կանադան ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատումը:
«Մենք աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ այդ համաձայնագրի պայմաններն ու հետեւանքներն ուսումնասիրելու ուղղությամբ»,- հայտարարել է Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը:
Նրա խոսքով՝ Կանադայում ակնկալում են, որ Ադրբեջանն անշեղորեն կկատարի իր ստանձնած պարտավորությունները, եւ ռազմական գործողությունները կդադարեցվեն ընդմիշտ եւ առանց հապաղելու:
Ֆրանսիայի նման Կանադան էլ կոչ է արել Թուրքիային չմիջամտել այս հակամարտությանը: Ֆրանսիայի արտգործնախարարն ասել է, որ մշտական կապի մեջ է եղել Հայաստանի արտգործնախարարի հետ, որպեսզի պարզի, թե այս ամենադժվար ժամանակահատվածում Կանադան ինչպես կարող է շարունակել աջակցել հայ ժողովրդին: