|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
Անկախ լրագրող Պատրիկ Լանկաստերը նախօրեին տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով Արցախի Մարտունի քաղաքի մանկապարտեզը, որին հարվածել է ադրբեջանական հրետանին։ Տեսանյութում ցույց է տրվում նաև հրետակոծված դպրոցը։
«Իմ որդին մանկապարտեզ է գնում, չեմ կարող պատկերացնել, որ նրա մանկապարտեզը հրետակոծվի։ Ադրբեջանին ասվել է, որ քաղաքացիական օբյեկտների հրետակոծումն անընդունելի է։ Նրանք պետք է կանգ առնեն»,- հուզված ասում է Լանկաստերը։