|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ հնարավոր կլինի ազատվել COVID-19 կորոնավիրուսից՝ անկախ նրանից՝ Միացյալ Նահանգները կունենա պատվաստանյութ:
«Մենք կազատվենք այս վիրուսից, իսկ այն ավելի արագ կանցնի, քան կարծում են մարդիկ՝ պատվաստանյութերով և առանց դրա: Դա տեղի է ունենում», - ասել է Թրամփը Հյուսիսային Կարոլինայում համախոհների առջև ունեցած ելույթի ժամանակ:
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ում ընթանում է պատվաստանյութերի ստուգման վերջին փուլը: Նախագահի խոսքով՝ դեղը «կարող է հայտնվել մինչև տարեվերջ կամ շատ ավելի շուտ»: