|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Ավագ շաբաթ օրը՝ ապրիլի 11-ին, Ճրագալույցի արարողությունը կանցկացվի սահմանափակ ձևաչափով, Երուսաղեմի Հին քաղաքի սրբավայրերը փակ կմնան ուխտավորների և զբոսաշրջիկների համար։ Այս մասին հայտնում է ռադիո Sputnik-ը՝ հղում անելով Իսրայելի ոստիկանությանը։
«Հաշվի առնելով, որ ներկա իրավիճակը թույլ չի տալիս զանգվածային արարողություններ անցկացնել՝ Զատկի միջոցառումները կլինեն խորհրդանշական և սահմանափակ ձևաչափով։ Ստեղծված արտակարգ իրավիճակի և թիկունքի հրամանատարության ցուցումների պատճառով՝ Հին քաղաքի սրբավայրերը փակ կմնան հավատացյալների լայն հասանելիության համար՝ ելնելով մարդկային կյանքի պաշտպանության և պահպանման վերաբերյալ ոստիկանության օրինական ու բարոյական պարտավորությունից»,-ասված է X սոցիալական ցանցում ոստիկանության մամուլի ծառայության էջում հրապարակված հայտարարության մեջ։
Որոշումն ընդունվել է Երուսաղեմի լատինական պատրիարք, կարդինալ Պիերբատիստա Պիցաբալայի հետ հանդիպման արդյունքում, որին մարտի 29-ին թույլ չէին տվել մտնել Սուրբ Հարության տաճար։