|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Գերմանիայի պատկան մարմիններն իրականացնում են հետաքննություն` ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան միտումնավոր հրկիզողներին բացահայտելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
«Հուլիսի 23-ի կեսգիշերին Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենայի հրկիզման հետ կապված` տեղեկացնում ենք, որ ներկայումս ԳԴՀ պատկան մարմիններն իրականացնում են հետաքննություն` միտումնավոր հրկիզում իրականացնողներին բացահայտելու ուղղությամբ»,-հայտնում են դեսպանությունից:
Հիշեցնենք՝ հուլիսի 23-ին, ժամը 00։12-ին, հրկիզվել էր Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան, դիտարկվում էր միտումնավոր հրկիզման վարկածը: Հայ-ադրբեջանական սահմանի վերջին իրադարձություններից հետո տարբեր երկրներում բնակվող ադրբեջանցիները սադրանքների են դիմում, անկարգություններ անում, փորձում վնասել հայերին պատկանող գույքը, հարձակվում են հայերի վրա: