|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՄԱԿ-ը հետաքննում է Սոմալիի սովյալներին տրամադրվելիք մարդասիրական օգնության գողության դեպքերը:
ՄԱԿ-ի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարահ Հակը հայտարարել է, որ Պարենի համաշխարհային ծրագիրը կդադարեցնի համագործակցությունը նրանց հետ, ովքեր պատասխանատու կհամարվեն գողությունների համար: Թե որքան պարեն է գողացվել, չի տեղեկացվում:
Սովից արդեն մահացել են տասնյակ հազարավոր սոմալիցիներ: Սեպտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հատուկ խորհրդակցություն է հրավիրելու Սոմալիին օգնություն ցուցաբերելու հարցով: Մշակվելու է գործողությունների կոնկրետ ծրագիր հումանիտար օգնության եւ անվտանգության ոլորտների համար. տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայությունը: