|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
BBC հեռուստաընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ հետաքննում է «Շերլոկ» հեռուստասերիալի 4–րդ եթերաշրջանի 3-րդ դրվագի՝ համացանցում հայտնվելու փաստը։ Ռուսաստանում ցուցադրության իրավունք ունեցող 1-ին ալիքն արդեն հայտնել է, որ միջադեպի մեջ կասկածում է հաքերներին։
«BBC Worldwide–ը լուրջ է մոտենում մեր անվտանգության խիստ համակարգի խախտմանը, եւ մենք նոր հետաքննություն ենք նախաձեռնել, որպեսզի պարզենք, թե ինչպես է տեղի ունեցել արտահոսքը»,– ասված է ընկերության կոմերցիոն ստորաբաժանման հայտարարության մեջ։
«Նախնական վարկածի համաձայն՝ պատճառը հաքերային հարձակումն է եղել։ Միջադեպի մասին լիարժեք ինֆորմացիան Առաջին ալիքը գործընկերներին կհայտնի հետաքննության ավարտից հետո»,– ասված է հեռուստաալիքի հայտարարության մեջ։