Փոխարժեքներ
24 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում հունիսի 25-ից հուլիսի 7-ն արձանագրվել են անտառխախտման նոր դեպքեր։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
Անտառային պահաբաժինների ստուգումների արդյունքում «Դսեղի» և «Արծվաբերդի» մասնաճյուղերի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անտառխախտման 2 դեպք (1 հատված ծառ)։
«Դսեղի» անտառտնտեսություն – 1 հատված ծառ (հաճարենի), անտառախախտման 1 դեպք, որը բացահայտվել է։
«Արծվաբերդի» անտառտնտեսություն – ապօրինի փայտանյութի տեղափոխում՝ թափուկից, անտառախախտման 1 դեպք, որը բացահայտվել է,
Դրանց վերաբերյալ կազմվել են անտառխախտման արձանագրություններ, որոնք ուղարկվել են ոստիկանություն։
Անտառախախտման դեպքերը բացահայտվել են։