|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արցախի Հանրապետության բուժհիմնարկներում կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ:
Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱՀ-ում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբից։
«Ելնելով ստեղծված համաճարակաբանական իրավիճակից՝ առողջապահության նախարարի հանձնարարականով հունիսի 3-ից բոլոր բուժհիմնարկների շենքերում և տարածքներում կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ:
Կիրառվել են ախտահանիչ միջոցներ՝ համաձայն ախտահանիչ միջոցի կից մեթոդական հրահանգի՝ 1% խտությամբ քլորամին Բ-ի լուծույթով:
Կանխարգելիչ ախտահանումը կատարվում է անկախ հիվանդության առկայությունից: Նպատակն է՝ ոչնչացնել արտաքին միջավայրում կուտակված հիվանդության հարուցիչները», – ասված է հաղորդագրության մեջ: