|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Լարսի անցակետում առաջացել են տասնյակ մեքենաների կուտակումներ և արգելվում են հայկական բեռնատարների մուտքը ։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ խնդրի վերաբերյալ Վրաստանում Հայաստանի դեսպանության և Էկոնոմիկայի նախարարության կողմից ժամեր առաջ տարածվել էր հայտարարություն։
Ըստ տարածված հաղորդագրության՝ Լարսի մաքսակետում եղանակային անբարենպաստ պայմանների, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի չտարածման նպատակով իրականցվող ախտահանող միջոցառումների հետ կապված, վրաց-ռուսական սահմանին կան բեռնատարների կուտակումներ։ Քանի որ ամեն հաջորդ մաքսակետում բեռնատարների կուտակումներ են առաջանում ՝ բացթողումն իրականացվում է մյուս մաքսակետերի հետ համաձայնեցման կարգով։