Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Ֆրանսիայում 30 տարվա մեջ առաջին անգամ վեցյակ է ծնվել՝ 5 աղջիկ, 1 տղա. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ նշելով, որ երեխաները ծնվել են Ստրասբուրգի հիվանդանոցներից մեկում. հայտնում է Yerkir.am-ը։
Փոքրիկների քաշը 630-730 գրամի սահմաններում է: Երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման ճանապարհով, կնոջ 25 շաբաթական հղիության ընթացքում: Կինն արդեն ուներ երկու երեխա:
Երեխաների անվտանգ լույս աշխարհ գալու գործընթացն ապահովելու համար միացել էր 30 մասնագետ: Երեխաները վերակենդանցման բաժանմունքում են: Նրանք հիվանդանոցում կմնան դեռ մի քանի ամիս:
Ֆրանսիայում նման ծնունդ եղել է ավելի քան 30 տարի առաջ՝ 1989 թվականին Փարիզի հիվանդանոցներից մեկում: