|
Փոխարժեքներ
01 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.19 |
| EUR | ⚊ | € 443.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.8908 |
| GBP | ⚊ | £ 504.16 |
| GEL | ⚊ | ₾ 141.23 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարություն է տարածել այն մասին, որ կորոնավիրուսի համաճարակն առջևում է ու դրան անհրաժեշտ է հակազդել, հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:
Նշվում է՝ Մակրոնը նման հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ այցելել է Փարիզի հիվանդանոցներից մեկը, որտեղ մահացել է կորոնավիրուսով վարակված ֆրանսիացին:
«Սպասվում է համաճարակ. մեր պարտքն է դրան դիմակայել»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք՝ այս պահի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսով աշխարհում վարակվել է 82 206 մարդ. նրանցից՝ 21 973-ն առողջացել է, և մահացել՝ 2 804-ը:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին: