Գրեթե 2600 զոհ. կորոնավիրուսը շարունակում է տարածում գտնել
Աշխարհ

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվն ավելացել է 150-ով՝ հասնելով 2592-ի. գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ երկրի առողջապահական մարմիններին հղումով. հայտնում է Yerkir.am-ը:
Երկրում գրանցվել է վարակման ավելի քան 77.100 դեպք, որից ավելի քան 24․700 մարդ առողջացել է։
Հիշեցնենք՝ COVID-2019 անհայտ տիպի կորոնավիրուսը բռնկվել է չինական Ուհան քաղաքում, և աստիճանաբար տարածվել երկրի սահմաններից դուրս:
Ըստ ԱՀԿ տվյալների՝ Չինաստանի սահմաններից դուրս այս պահին մոտ 1800 վարակակիր կա: