|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ պետքարտուղարությունում վստահ են, որ ԴԱԻՇ-ի կամ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացված առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի փոխանորդը երկար չի ապրի. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է segodnya.ua-ն:
«Եթե նա Իրաքում է կամ Սիրիայում, մենք չենք կարծում, թե նա երկար կապրի այս աշխարհում»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը՝ միևնույն ժամանակ խոստովանելով, որ ոչ ոք ոչինչ չգիտի նրա ծագման մասին և, ըստ երևույթին, նա ոչ ոք է։
Հիշեցում
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչը ձայնագրության միջոցով տեղեկացրել էր խմբավորման նոր առաջնորդի ընտրության մասին՝ միևնույն ժամանակ հաստատելով նախկին ղեկավարի՝ Աբու Բաքր ալ Բաղդադիի մահը:
Բաղդադիի իրավահաջորդ էր ընտրվել Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Կուրայշը՝ կուրայշների ցեղախմբից, որից սերում է նաև Մուհամեդ մարգարեն:
Նաև հայտնի էր դարձել ահաբեկչական խմբի մամուլի քարտուղար և ալ Բաղդադիի օգնական Աբու Հասան ալ Մուհաջիրի մահվան մասին: