|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երկուշաբթի թուրքական ուժերը Սիրիայի հյուսիսում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի քրոջը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Reuters գործակալությունը՝ Թուրքիայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցչին հղումով:
«Ռասմիա Ավադը ձերբակալվել է Ազազ բնակավայրի մոտակայքում: Մենք լիահույս ենք, որ ալ Բաղդադիի քրոջից արժեքավոր տեղեկություններ կստանանք ԻՊ-ի ներքին գործունեության մասին»,- նշել է պաշտոնյան:
ԻՊ պարագլխի քրոջը ներկայումս հարցաքննում են: Ռասմիա Ավադի հետ ձերբակալվել են նրա ամուսինն ու հարսը:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 27-ին հայտարարել էր ԻՊ պարագլխի ոչնչացման մասին: Նրա պնդմամբ՝ ալ Բաղդադին ոչնչացվել էր Իդլիբ նահանգում հատուկ գործողության ընթացքում: Թրամփը գործողության անցկացմանն օժանդակելու համար շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանին, Իրաքին, Սիրիային եւ Թուրքիային: