|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն այսօր խորհրդարանում մամուլի ասուլիս էր հրավիրել: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ խորհրդարանում իր ներկայացրած հաշվետվությունից հետո պատգամավորների հնչեցրած դիտարկումներին, թե ինչո՞ւ նյութերի մի մասը դատախազություն չի ուղարկվել, ասաց. «Արձանագրվել են միլիարդավոր դրամների անհամապատասխանություններ: Շատ նյութեր կցվել են հարուցված քրեական գործերին, մյուսների մասով դատախազական աշխատանքներ են տարվում. դրանք սահուն և արդյունավետ կերպով են ընթանում»:
Նա առավել կարևոր է համարում այն, որ իրենց նյութերը խիստ հրապարակային են և հասանելի:
Դառնալով պատգամավորների` պետբյուջեի վերականգնումներին, Յոլյանը նշեց, որ դա օրենքով ՀՊ-ի լիազորությունը չէ: Տեղեկացրեց` այդ գործը պետք է իրականացնեն քննչական կամ դատական մարմինները:
«Վերահսկիչ պալատը նախկինում ունեցել է նման հաշիվ, բայց եթե շարժը նայենք, այն եղել է ձեւական բնույթի»,- հստակեցրեց Յոլյանը: